Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը պատասխանել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ապագայի վերաբերյալ հարցին։
Հարցին՝ տեղեկություններ կան, որ «Լոկոմոտիվը» չի գնի Սևիկյանին «Ֆերենցվարոշից», արդյո՞ք դա ճիշտ է։
sport-express.ru-ի հաղորդմամբ, Ուլյանովը պատասխանել է. «Ակումբը չի գնի Սևիկյանին։ Եվ առայժմ չի երկարաձգի նաև վարձակալության ժամկետը։ Նա մեկնում է ազգային հավաքական, որից հետո չի վերադառնա «Լոկոմոտիվ»»։
Այս մրցաշրջանում Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 20 խաղ և կատարել չորս գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալը հայ կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 2.5 միլիոն եվրո։