Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը. Ռուստամ Ումերով
ՌԴ պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովը պնդում է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը։
Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես ռուսական պատվիրակության ղեկավարին տվեցի մեր փաստաթուղթը, որը արտացոլում էր ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», - գրել է նա Facebook-ում։
Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում է հրադադարի վերաբերյալ ուկրաինական դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում տեղի ունեցավ ՌԴ-Ուկրաինա բանակցությունները և այսօր հայտարարվեց, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 2-ին;