Օդանավակայանում 18 ամյա մոր կողմից լքված նորածինը կմնա Թուրքիայում
Իրավունք
10:06 28/05/2025
Աշխարհ

Օդանավակայանում 18 ամյա մոր կողմից լքված նորածինը կմնա Թուրքիայում

Աղջիկը, որին մայրը՝ Եկատերինա Բուռնաշկինան, օդանավակայանում էր թողել և դրա համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, մնում է Անթալիայում, տատիկը մեկնել է Ռուսաստան և նրա նկատմամբ խնամակալություն է ստանձնել։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փաստաբան Այսել Կուբրա Փոլադը։

Անթալիայի ծանր քրեական գործերով դատարանը Եկատերինա Բուռնաշկինային փետրվարին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մտերիմ ազգականի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով։ 18-ամյա աղջիկը նորածին դստերը թողել է օդանավակայանի զուգարանում։ Երեխայի տատիկը՝ Ելենան, արդարացվել է։ ՓոլաԴը նշել է, որ որոշումը կոշտ նախադեպ է, քանի որ նմանատիպ դեպքերում մայրերին մեղադրում են երեխային լքելու մեջ, ինչի համար, թուրքական օրենսդրությամբ, պատիժը երեք ամսից մինչև երկու տարի ազատազրկում է նախատեսում։ Պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել դատավճիռը։

«Աղջիկ Նիկոլը մնում է Անթալիայի մանկատանը, նրա առողջական վիճակը մտահոգիչ չէ»,-ասել է Փոլադը։

«Ելենա տատը վերադարձավ Ռուսաստան, նա արդարացվեց, ամեն դեպքում երեխայի խնամակալությունը տատիկն է ստանձնելու»,- կարծում է փաստաբանը։ Նրա խոսքով՝ աղջկա՝ Նիկոլի ճակատագիրը դատարանը չի որոշի, սա վարչական գործընթաց է, որն իրականացվում է նախարարությունների միջև։

2024 թվականի հոկտեմբերին Անթալիայի օդանավակայանում նորածին երեխային թողած 18-ամյա Բուրնաշկինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ մայրը՝ Ելենան, նույնպես կալանավորվել է։ Աղջիկը և նրա մայրը մտադիր էին թռչել Ռուսաստան։

Երեխայի տատիկը «ՌԻԱ նովոստի»-ին պատմել է, որ ինքը և Եկատերինան չեն իմացել հղիության մասին և ցանկանում են դստեր՝ Նիկոլի հետ վերադառնալ Ռուսաստան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդանավակայանում 18 ամյա մոր կողմից լքված նորածինը կմնա Թուրքիայում