Ուրարտական շրջանի պատը վերականգնելու համար նախատեսված աղյուսները բացիթողի վիճակում են. Ահազանգ
Հասարակություն
13:13 29/05/2025
Հայաստան

Ուրարտական շրջանի պատը վերականգնելու համար նախատեսված աղյուսները բացիթողի վիճակում են. Ահազանգ

«Կարմիր բլուրում ուրարտական շրջանի պատը վերականգնելու նպատակով աղյուսներ են արտադրվել, որոնք այժմ բացիթողի վիճակում են»,- հենց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ հովանավորությունը եղել է  ֆրանսիական  կողմից՝ դրամաշնորհի շրջանակում։

«Ուրարտական պատի վերականգման ծրագիրը հարվածի տակ է։ Որոշ ժամանակ անց այս աղյուսներն անպիտան են լինելու»,- ասաց Մ.Սուքիասյանը։

Նա նշեց, որ եկել են տեղում ծանոթանալու խնդիրներին, որպեսզի ավագանու առաջիկա նիստում բարձրաձայնեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder