Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռում չորս մարդ է եղել
Քաղաքական
10:16 29/05/2025
Աշխարհ

Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռում չորս մարդ է եղել

Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի կործանված ինքնաթիռում չորս մարդ է եղել։«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Մարդկանց մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք նրանք ողջ են մնացել ավիավթարից։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 13:52-ի սահմաններում։ Հարավային Կորեայի Պոհանգ քաղաքի Նամ-գու կոմսությունում: Սկզբում հաղորդվում էր, որ կործանվել է ոչ թե ռազմական, այլ ոչ փոքր քաղաքացիական ինքնաթիռ։ Սակայն ավելի ուշ պարզաբանում տրվեց, որ դա եղել է Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռ։

Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է լեռան վրա։ Ականատեսները հայտնել են, որ դեպքի վայրից ծուխ է բարձրացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder