Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Իրավունք
08:22 29/05/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը լսել է Վարդան Ղուկասյանի բացատրությունները։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվեց հունիսի 4-ին։

Հաջորդ նիստին դատարանը, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։

«Արձանագրում եմ, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են' բխող բոլոր իրավական հետևանքներով»,-նշել է Լևոն Բաղդասարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder