Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընդհակառակը՝ պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյանը՝ Համալիրում «Վիվարոյի Վիգեն»-ի եղբոր որդու հարսանիքի մասին
«Էն ինչը, որ մեր համար կոթող է, տաճար է, դեմը պետք է գրենք «Տաճար», ինչի դեմը գրված չէ «տաճար», պետք է գրված չլինի «տաճար»»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, թե զարմացել է, շատ հետաքրքիր տեսարանի ՝ ականատես եղել, երբ աղմուկ էր բարձրացել, որ Մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել հարսանիք։
«Տարիներով Մարզահամերգային համալիրը բառիս բուն իմաստով քանդվում-քայքայվում էր և մենք այդքան միլիարդներ էինք դնում, միլիարդներ էինք դնում և չէինք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի։ Բա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա, համերգ... Ընդհակառակը՝ պետք է քաջալերել»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանից հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում են հարսանիք անում, այն դեպքում, երբ կարող են Հայաստանում անել և երաժիշտները հավելյալ գումար ստանան և սննսդի համակարգը գործի, ծառայություն մատուցողները հավելյալ գումար ստանան և հավելյալ հարկեր վճարեն։
«Բայց այս դեպքում ասում են, թե չմոտենաք Համալիրին»,-եզրափակեց Փաշինյանը։