Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Փաշինյանական իշխանության համար բանակային ծառայությունը ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց «փրկագին» են առաջարկում
«Փաստ» թերթը գրում է.
«Զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծն այս օրերին բազմատեսակ, հիմնականում՝ արդարացված ու տեղին քննադատական արձագանքների, գնահատականների առարկա դարձավ: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ խնդրահարույց նախագիծը գործնականում կոռուպցիան, կաշառակերությունն օրինականացնելու փորձ է, այլ ոչ թե՝ խայտառակ ու քարուքանդիչ երևույթների դեմ պայքար ենթադրող մոտեցում:
Տեսեք, քաղաքական տեսանկյունից կարող է թվալ, թե սա առանձին վերցրած 1 պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն է: Բայց իրականում նմանօրինակ նախագծեր, առաջարկություններ նույն փաշինյանական իշխանությունը կամ իրենց հետ մտազուգահեռվող շրջանակները ներկայացրել կամ փորձել են շրջանառել նաև ավելի վաղ: Այսինքն, սա իշխանական 1 պատգամավորի խնդիր չէ, այլ արտացոլում է երկրի տվյալ պահի իշխանության ընդհանուր մոտեցումները և տրամադրությունները: Իսկ այդ իշխանության միակ «աստվածը» փողն է (դե, իշխանության հետ միասին)՝ բոլոր առումներով:
Քաղաքական տեսանկյունից նման օրինագիծ ներկայացնելը Փաշինյանի իշխանության բացարձակ ձախողման, սնանկության և անկարողության ինքնատիպ վկայություն է: Այսինքն, իշխանությունը ձախողվել է բանակի բարեփոխումների և զինված ուժերի արդիականացման հարցերում, ձախողվել է զորահավաքային քաղաքականության իրականացման գործընթացում, անկարող է ապահովել նորմալ զորակոչ, անընդունակ է հսկողություն սահմանել ու թույլ չտալ օրինախախտումներ, տվյալ դեպքում՝ կաշառատվություն և կաշառակերություն:
Էլ ավելի լայն ընդգրկմամբ, նման՝ հակաբանակային օրինագծի առաջ գալն անխոս վկայությունն է այն բանի, թե ինչ աստիճանի են Փաշինյանն ու իր թիմը վարկաբեկել Հայոց բանակը, ինչ օրի են այն հասցրել, որ ծառայությունից խուսափելուն ուղղված դրսևորումները նման տարածում են ստացել:
Այսինքն, գործնականում նման օրինագծի գաղափարաքաղաքական հիմնավորումները ոչ միայն խախուտ են, այլև, ըստ էության, բացահայտում են վերջին 7 տարվա «թավշյա» ձախավերության մասշտաբներն ու հետևանքները:
Ոչ պակաս ավերիչ ու տնաքանդիչ է այն մոտեցումը, որ նման օրինագծով փաշինյանական իշխանությունը գործնականում հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց այդ իշխանությունը առաջարկում է «փրկագին» մուծել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում