Նոր Նորքում 2 տարի առաջ տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են. Ահազանգ
Հասարակություն
08:14 29/05/2025
Հայաստան

Նոր Նորքում 2 տարի առաջ տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են. Ահազանգ

«Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցում 2023 թվականի հունիսի 3-ին տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են, որից երկուսն արդեն հանվել են, իսկ 11-ը կարող եք գնալ և ինքնուրույն տեսնել»,-այս մասին ահազանգում է ակտիվ քաղաքացի Էդուարդ Հայրումյանը։

Նա մանրամասնում է.

Ծառերն այս տարի ընդհանրապես չեն ջրվել, ոռոգման համակարգը չի միացվել։

ծառերից կապված՝ հենակի դեր կատարող, բոլոր թելերը պոկված ու քրքրված են։

Տարածքի խոտը չի հնձվել, վստահ եմ նաև սեզոնային սրսկում չի իրականացել։

«Ողջ մնացած» 13 ծառերից 3-ը ևս «մահամերձ են», իսկ այսպիսի անխնամ վիճակը շարունակվելու դեպքում բոլբրն էլ նույն ճակատագրին են արձանանալու։

Այս ծառերը գնվել են մոտ 100.000 դրամով՝ Եվրոպայից, իսկ մեկնաբանությունում կդնեմ սոսի ծառի նկար, որը մինչև Արմեն Բեգոյանի գալն է գնել քաղաքապետարանը՝ 5.000 դրամով. մեր տեղական տնկարաններից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder