«Ալ Նասրը» պատրաստվում է հայտարարել Ռոնալդուի հեռանալու մասին
Սպորտ
13:57 29/05/2025
Աշխարհ

«Ալ Նասրը» պատրաստվում է հայտարարել Ռոնալդուի հեռանալու մասին

 Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը պատրաստվում է հայտարարել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, այսօր թիմը մամուլի ասուլիս կհրավիրի՝ խոսելու թիմի կազմի և ակումբի ղեկավարության մեջ տեղի ունեցող կարևոր փոփոխությունների մասին:

sport.ru-ի հաղորդմամբ, մրցաշրջանի ավարտին «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը՝ վաստակելով 70 միավոր և 13 միավորով հետ մնալով չեմպիոն «Ալ-Իթթիհադից»։ Դրան չնայած՝ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 25 գոլ։ Պորտուգալացի հարձակվողը «Ալ-Նասրում» խաղում է 2023 թվականից, և նրա պայմանագիրը լրանում է այս ամռանը։ Ռոնալդուն վերջերս նշեց իր 40-ամյակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ալ Նասրը» պատրաստվում է հայտարարել Ռոնալդուի հեռանալու մասին