Ադրբեջանն ամեն ինչ անում է անհանգստություն ստեղծի, իսկ Հայաստանի դիրքորոշումն է՝ ամեն կերպ հասնել խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
11:46 29/05/2025
Հայաստան

Ադրբեջանն ամեն ինչ անում է անհանգստություն ստեղծի, իսկ Հայաստանի դիրքորոշումն է՝ ամեն կերպ հասնել խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր

«Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է։ Իհարկե, երբ կրակում են, դա անհանագստացնում գյուղացիներին, բայց խուճախ չկա գյուղում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կրակոցներին հիմնականում Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։

Նա նշեց, որ դատաձգաբանական, բալիստիկ փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր՝ պարզելու այդ գնդակների ուղղությունը որտեղից է եղել, ուղիղ  նշանառությա՞մբ, թե՞ գուցե պատահական, թե՞ գուցե այլ հանգամանքներում։

«Քրեական գործերով մտադրություններն ավելի կպարզեցվեն»,- ասաց Ա.Խաչատրյանը

ՔՊ խմբակցության պատգամավորը վստահ է, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, կրակոցներ չեն լինի. «Այդ դեպքում զորքերը չեն իրականացնելու սահմանապահ գործառույթ, այլ սահմանապահ զորքերը՝ երկուստեք, իսկ նման պայմաններում, տեսնում ենք, որ  այդպիսի դեպքեր չեն գրանցվում»։

«Այնպես չէ, որ հայկական կողմը համարժեք  գործողությունների դիմելու հնարավորություն չունի, բայց այդ դեպքում կգնա էսկալյացիա, չես կարող ասել՝ որտեղ կկանգնի։

Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ  ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի, էսկալյացիոն գործողություններ հնարավոր չէ թույլ տալ»,- ասաց իշխող ուժի ներկայացուցիչը։

Հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունների  մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ինչպես նաև Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության վերաբերյալ, իսկ  Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմ չի լինելու, Ա. Խաչատրյանն ասաց. «Գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ Հայաստանի իշխանություններն ասում են այն, ինչը կա, դրա համար պատասխան է  տալիս։ Որևէ գերտերության հայտարարության  կամ բան..., չես կարող ասել ինչ հիմքեր ունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանն ամեն ինչ անում է անհանգստություն ստեղծի, իսկ Հայաստանի դիրքորոշումն է՝ ամեն կերպ հասնել խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր