Ջեքի Չանը կարատեի սև գոտի է ստացել
Համացանց
09:54 30/05/2025
Աշխարհ

Ջեքի Չանը կարատեի սև գոտի է ստացել

Հանրաճանաչ դերասան և հեռուստահաղորդավար Ջեքի Չանը դարձել է կարատեի սև գոտու պատվավոր դափնեկիր։ Այս մասին հայտնում է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF) մամուլի ծառայությունը։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «The Karate Kid. Legends» ֆիլմի պրեմիերային։ Ջեքի Չանը սև գոտին ստացել է WKF-ի գլխավոր քարտուղար Տոշիհիսա Նագուրայի ձեռքից։

«Գազետա ռու»-ն գրում է, որ 2017 թվականին դերասանը կինոյում իր բոլոր ձեռքբերումների համար որպես պատվավոր մրցանակ ստացել է Օսկար։ Չինաստանում Ջեքի Չանը առավել հայտնի է Չենգ Լոնգ կեղծանվամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջեքի Չանը կարատեի սև գոտի է ստացել