ՈւՂԻՂ. Փաշինյանը քաղաքական դիшկ է, մեր մեղավորությունն է, որ այն դեռևս հավաքված չէ. Մամիջանյան
Քաղաքական
12:25 30/05/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Փաշինյանը քաղաքական դիшկ է, մեր մեղավորությունն է, որ այն դեռևս հավաքված չէ. Մամիջանյան

«Մտածում էի, թե ինչպես կարելի է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանը գրառումները եկեղեցու մասին։ Ամենապարզ բացատրությունը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, երբ որ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց, որ առաջինն իրենց մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չէ։

Մամիջանյանը նշեց, որ մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածն, իսկ այսօր արեց մի գրառում, որը...

«Գիտեք, մենք որ դա կարդացել ենք, ոչինչ, բայց շատ ուզում եմ այս գրառումը կարդան «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը, վստահաբար, մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում, ովքեր պսակադրություն են անցկացրել եկեղեցում, ենթադրում եմ, կյանքի ամենածանր պահերին դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն։ Կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա անում են ամեն ինչ, որպեսզի մնա իշխանությանը՝ ուժայիններ, իրավապահ համակարգ, կարդան ու հրապարակային պատասխանել պետք չէ, իրենց մեջ պատասխանեն հարցին՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են։

Հայ Առաքելական եկեղեցին մի հազար հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում տարբեր կալիբրի, դիրքերի, մի հազար հատ էլ կտեսնի։ Հայ Առաքելական եկեղեցին իր առամի բանը չէ»,- ասաց Մամիջանյանը։  

Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ հեռարձակմամբ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Փաշինյանը քաղաքական դիшկ է, մեր մեղավորությունն է, որ այն դեռևս հավաքված չէ. Մամիջանյան