Մանրամասներ՝ Երևանում «Շտապօգնության» աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքից
Իրավունք
13:53 30/05/2025
Հայաստան

Մանրամասներ՝ Երևանում «Շտապօգնության» աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքից

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով՝ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար է։

Ոստիկնությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանրամասներ՝ Երևանում «Շտապօգնության» աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքից