Ինձ ասել են՝ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կլինեն ԼԳԲՏ-ների բուծման վայրեր. Բագրատ սրբազան
Հասարակություն
15:27 30/05/2025
Հայաստան

Ինձ ասել են՝ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կլինեն ԼԳԲՏ-ների բուծման վայրեր. Բագրատ սրբազան

«Ինձ դեռ նոյեմբերին էին ասում՝ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կիլոմետրաժը կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն ԼԳՊՏ-ների բուծման վայրեր, որտեղ կլինի ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայր, որտեղ աղգային արժեքների մասին պետք է մոռանան և սահմանները կարևոր չեն»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ վկայակոչելով միջազգային պետական վերլուծական կենտրոններից իրեն փոխանցած տեղեկությունները։

Ըստ նրա ստացած տեղեկություննի՝ Հայաստանը լինելու է թմրանյութերի կիրառման և տարանցման տարածք, որտեղ նաև տեղի կունենա փողերի լվացում ու փոխադրում։

«Ամենակարևորը՝ կիլոմետրաժը կարևոր չի լինելու։ 5000, թե 50000 ք/կմ կլինի, այն ոչ մեկին չի հետաքրքրելի, եթե մենք փոփոխություն չբերենք երկրում»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց,թե այդ տեղեկատվությունները ստացել է տարբեր ուժային կենտրոններից, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ, բայց կոնկրետ աղբյուր չի կարող նշել։

 Բագրատ Սրբազանն ասաց, որ մարտի 21-ին իրեն հեռաձայնել և զգուշացրել են ադրբեջանցիների հնարավոր հարձակման մասին։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրենց զգուշացնում են, որ խոսվում է, ոչ թե միջանցքի հանձնման, այլ ամբողջ Սյունիքի, Սևանի արևելյան հատվածի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder