Անգլիական թիմը մտափոխվել է Սպերցյանի ձեռքբերման հարցում
Սպորտ
11:47 30/05/2025
Հայաստան

Անգլիական թիմը մտափոխվել է Սպերցյանի ձեռքբերման հարցում

Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Լիդս»։ Այդ մասին լուր է հրապարակել Championat-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրիտանական ակումբը հրաժարվել է «Ցլերի» 25-ամյա ավագին ձեռք բերելու մտքից՝ չնայած ձմռանը հետաքրքրվածությանը։

«Լիդսը» չի ուղարկել և չի պատրաստվում ամռանը առաջարկ ուղարկել խաղացողի համար՝ չնայած ձմեռային պատուհանում խաղացողի նկատմամբ հատուկ հետաքրքրությանը»,- ասել է աղբյուրը:

«Կրասնոդարը» 67 միավորով ավարտեց 2024/25 մրցաշրջանի առաջնությունը։ Թիմը ՌՊԼ-ում հաղթանակ ապահովեց ազգային առաջնության եզրափակիչ տուրում՝ 3։0 հաշվով հաղթելով Մոսկվայի Դինամոյին։ 2008 թվականին հիմնադրված ակումբի համար այս առաջնությունն առաջինն էր պատմության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder