Reuters. Սաուդյան Արաբիան կոչ արե՞լ է Իրանին ընդունել ԱՄՆ-ի առաջարկած միջուկային գործարքը
Քաղաքական
21:45 30/05/2025
Տարածաշրջան

Reuters. Սաուդյան Արաբիան կոչ արե՞լ է Իրանին ընդունել ԱՄՆ-ի առաջարկած միջուկային գործարքը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բին Սալման Ալ Սաուդը կոչ է արել Իրանին ընդունել ԱՄՆ միջուկային համաձայնագիրը, հակառակ դեպքում կբախվի Իսրայելի հնարավոր հարվածի ռիսկին։ Լուրը հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը անցյալ ամիս Իսլամական Հանրապետություն կատարած այցի ժամանակ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների խմբին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կցանկանար արագ համաձայնության հասնել, բացի այդ դիվանագիտության պատուհանը արագ կփակվի։ Խալեդ բին Սալման Ալ Սաուդը նշել է, որ ավելի լավ կլինի համաձայնության հասնել, քան Իսրայելի հնարավոր հարձակմանը դիմակայել։

Ավելի ուշ, Fars-ի փոխանցմամբ, Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային «կտրականապես մերժել է» Reuters-ի հաղորդագրությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder