Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել
Սպորտ
20:51 30/05/2025
Աշխարհ

Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել

ԿԳՄՍ-ից հայտնում են.

«Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։

Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան նաև Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder