Ուկրաինայի բանակցություններում Թուրքիայի միջնորդության մասին խոսք չի գնում
Քաղաքական
18:10 30/05/2025
Տարածաշրջան

Ուկրաինայի բանակցություններում Թուրքիայի միջնորդության մասին խոսք չի գնում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում Թուրքիայի կամ որևէ այլ երկրի միջնորդի դերի մասին խոսք չկա։ Այդ մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Իհարկե, մենք խորապես շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին հյուրընկալության և բանակցային հարթակի հյուրընկալողների կարգավիճակում աշխատանքի համար անհրաժեշտ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Սակայն, խոսք չկա Թուրքիայի կամ որևէ այլ մեկի միջնորդի դերի մասին»,-ասել է Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder