«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից
Օրվա մամուլ
08:57 30/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, և լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։  Մասնավորապես ասել էր. «Արցախն ով կորցրել է, իրեն էլ հարցրու։ Ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, մինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում, Արցախն ով է կորցրել, գնա՝ իրեն ասա»։ Հակադարձմանը՝ Դուք ավելի մոտ եք, ասել էր. «Մոտ եմ, չեմ ուզում խոսեմ էդ տականքներից, զզվում եմ իրանցից… Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արին»:

Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակ ենք կորցրել, ԵԿՄ նախագահը հորդորել է այլ դաշտ չտանել՝ «հերիք է»: ՔՊ-ում Սասուն Միքայելյանից պարզաբանում են պահանջել՝ ո՞ւմ նկատի ուներ։ Ինչպեսև սպասվում էր, Միքայելյանը խոսակցությունը նախկինների դաշտ է տարել, սակայն, ասում են՝ խիստ նեղվել է: Ի դեպ, վարչության վերջին նիստին նա ներկա չի եղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում խոշորացույցով հետևում են մեկը մյուսին, իրար դեմ գործ տալիս, «բոչկա գլորում»՝ հույս ունենալով, որ մյուսներին փչացնելով, իրենց տեղը կլայնացնեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder