Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում,«Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին, գոռգոռացել ու վիրավորել է բուժաշխատողներին՝ խաթարելով կենտրոնի բնականոն աշխատանքը:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պուշկինոյի բնակիչ 38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: