Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գայլի երախ» առաջանում է բերանի խոռոչի ոսկրային քիմքը ձեւավորող ոսկորների եւ գանգոսկրի՝ այսպես կոչված խոփոսկրի սերտաճման պրոցեսը կանգ առնելու դեպքում։ Արդյունքում՝ քիմքի վրա առաջանում է ճեղքվածք։ Փափուկ հյուսվածքները նույնպես հեռանում են՝ երբեմն դիպչելով նաեւ շրթունքին։
Դիմածնոտային վիրաբույժ, իմպլանտոլոգ Գևորգ Շահսուվարյանը մանրամասնում է, որ ճեղքված շրթունքն անվանում են նապաստակի, որովհետեւ ճագարների եւ նապաստակների վերին շրթունքը ճեղքված է երկու մասի։ Քիմքի եւ վերին շրթունքի արատը հանդես է գալիս ինչպես առանձին, այնպես էլ ծնոտի այլ պաթոլոգիաների հետ համակցված։
Դիմածնոտային այս թերությունները լիովին վերացվում են մեզ մոտ կատարվող վիրահատությունների միջոցով։ Երբեմն մնում է փոքր սպի, որը հետագայում շտկվում է պլաստիկ վիրահատությամբ։
Վերին շրթունքի վիրահատությունը կոչվում է հեյլոպլաստիկա և արվում է, երբ երեխան կշռում է 6 կգ, այսինքն` երեք-չորս ամսական հասակում։ Քիմքի շտկումը կոչվում է ուրանոպլաստիկա եւ արվում է երկու տարեկանից սկսած։
Իհարկե, երկու վիրահատություններն էլ որքան շուտ արվեն, այնքան հեշտ կլինի թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար։