Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պենտագոնի աշխատակիցը ձերբակալվել է գաղտնի տվյալներ արտասահման փոխանցելու փորձի ժամանակ
Պաշտպանական հետախուզական գործակալության (DIA) ՏՏ մասնագետը ձերբակալվել է օտարերկրյա կառավարությանը գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի մեղադրանքով։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որը երկրում գլխավոր դատախազությունն է։
Փաստաթուղթը ցույց է տալիս, որ 28-ամյա ՏՏ մասնագետ Նաթան Վիլաս Լատչը 2019 թվականից հաշվառված է որպես DIA-ի քաղաքացիական աշխատակից և հասանելի է գաղտնի տեղեկատվությանը։ Նա ձերբակալվել է Վիրջինիայում, երբ փորձում էր գաղտնի տեղեկատվություն փոխանցել «օտարերկրյա պաշտոնյային կամ գործակալին», որն իրականում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գաղտնի աշխատակից էր:
Ինչպես նշել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Լաթչի հետ կապը հաստատվել է այն բանից հետո, երբ նա այս տարվա մարտին անանուն պատրաստակամություն է հայտնել փոխանցել տվյալներ «բարեկամ օտարերկրյա կառավարության» իշխանություններին՝ դա բացատրելով «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի արժեքների հետ անհամաձայնությամբ»: Դրա դիմաց նա ցանկություն է հայտնել ստանալ օտարերկրյա քաղաքացիություն եւ «այլ փոխհատուցում»։
Սպասվում է, որ Լատչը դատարան կներկայանա մայիսի 30-ին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։