Երևանում «Շտապօգնության» բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնnւթյան
Հասարակություն
12:55 30/05/2025
Հայաստան

Երևանում «Շտապօգնության» բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնnւթյան

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։

Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։

Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,- գրել է Կոստանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում «Շտապօգնության» բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնnւթյան