Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էդ համեմատականն այդ սրբապիղծ անձնավորության հետ անընդունելի է. ՔՊ-ականը՝ Փաշինյանին և Վարդան Ղուկասյանին համեմատելու մասին
«Այսինքը կարելի է լինել կուսակրոն և այլասերված, այն նորմա՞լ է, բայց երբ դրա մասին խոսում ենք, այն նորմալ չէ՞»,-հայտարարեց ՔՊ-խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը և նորմալ համարեց, որ կարող են լինել նման սուր որակումներ։
Նա հայտարարեց, թե եկեղեցու մեջ, թե նրանից դուրս բոլոր «սրբապիղծների դիմակները պատռելու են՝ անուն առ անուն»։
Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ գրառումներ անողներին խորհուրդ տվեց գնալ մտնել այն մկան ծակերը, որտեղից դուրս են եկել և հեռու մնան «ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից»։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը նման բառապաշարով արդյո՞ք չի ցանկանում իր կողմը ձգել ԱՄՆ-ում բնակվող բլոգեր Վարդան Ղուկասյանի ընտրազանգվածը՝ ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց. «Էդ համեմատականն այդ սրբապիղծ անձնավորության հետ ինձ համար անընդունելի է, էդ համեմատականը կգնաք կկապեք այն մարդկանց հետո, ովքեր օր ու գիշեր ինչ բառամթերք ասես չեն օգտագործում տարբեր պատվալներում, փոդքատերում»։