Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր գրոհ է սկսել ոչ միայն ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ իշխանությունը, այլև Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան
«Երեկվանից Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր գրոհ է սկսել ոչ միայն ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ իշխանությունը, այլև Ադրբեջանը»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Որպես օրինակ բերել է այն փաստը, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին պատկանող «İki sahil» պարբերականը այսօր առավոտյան հրապարակել է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մի ամբողջ հոդված, որում հայ եկեղեցուն ոչ միայն մեղադրում են, այլև վիրավորում։
Ըստ նրա, նմանատիպ հոդվածներն ու ելույթները թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում պարբերական բնույթ են կրում։
«Ադրբեջանական հերթական հարձակման պատճառը այս օրերին Շվեյցարիայում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ վարած քայլերն են։
Եվ ինչպես դիպուկ նկատում է քաղաքագետ Վլադ Մարտիրոսյանը, հենց դրա հետ է կապված երեկվանից սկսված ավելի ցածրակարգ գրոհը արդեն Հայաստանում իշխող կապիտուլյանտների կողմից.
«փաշինյանի արտաքին պարտավորությունների մեջ է մտնում «ռևանշիզմի» քայքայումը Հայաստանում: Յուրաքանչյուրն ով այդ հորիզանականի մեջ է գործում աներկբա թշնամի պետք է հռչակվի: Օրգանապես ամենապահպանողական և կայուն ինստիտուտն այդ առումով եկեղեցին է: Միայն այդ ուժով այն պետք է բարոյազրկել, արժեզրկել իր հավատովորների աչքերում և զրկել «ռևանշիզմի» էներգիայից մղելով անկյուն և ներկայացնել զեկույց կատարողականի մասին»»,- գրել է Վ.Գեղամյանը:
