Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ կարելի է ուտել ընդմիջմանը գրասենյակում գործընկերներին չնայարդայնացնելու համար
Գրասենյակում սնվելու վերաբերյալ կան աշխատանքային էթիկետի կանոններ, որոնք պետք է պահպանել։ Էթիկետի հարցով փորձագետ Էլիզաբեթ Սոոսը նշել է, որ պետք է խուսափել այնպիսի սննդի ընտրությունից, որոնք ունեն սուր հոտ, ուտելիս կարող են ուղեկցվել բարձր ձայներով։
МИР 24-ի փոխանցմամբ, միկրոալիքային վառարանում սնունդը տաքացնելիս կամ սառնարանի դուռը բացելիս սննդի հոտը կարող է նյարդայնացնել գործընկերներին։
Դրա համար պետք է խուսափել ընդմիջման համար այնպիսի սննդի ընտրությունից, ինչպիսիք են ձուկը, ձու, սխտոր պարունակող աղցաններն ու ուտեստները, կաղամբի բոլոր ձևերն ու բրոկոլին։
Բոլոր այն մարդկանց, որոնք չեն կարող հրաժարվել այդ սննդի ընդունումից փորձագետը խորհուրդ է տալիս դրանք ընդունել աշխատասենյակներից հեռու՝ օրինակ հանգստի համար նախատեսված գոտում կամ փողոցում։