Հաղթանակ թաղամասում երեկվա ծեծկռտուքի, ողբերգական վթարի մասնակից «Նիվա»-ի սեփականատիրոջ ինքնությունը պարզվել է
Իրավունք
21:07 31/05/2025
Հայաստան

Հաղթանակ թաղամասում երեկվա ծեծկռտուքի, ողբերգական վթարի մասնակից «Նիվա»-ի սեփականատիրոջ ինքնությունը պարզվել է

Իրավապահները տաք հետքերով պարզել են երեկ` մայիսի 30-ին «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», պարեկների կողմից հայտնաբերված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և դրա վրա տեղադրված կեղծ համարանիշի սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ: 
 
Ավտոմեքենան տեղափոխվել է  ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև ենթադրյալ «Նիվա»-ն վարած վարորդի ինքնությունը, ում փնտրում են: Աղբյուրն այս պահին նախաքննության շահերից ելնեով որոշ հանգամանքներ չի հայտնում: 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder