Կինը եթե ապտակում է իր ամուսնուն, ապա հենց այպես չէ. Պեսկովը՝ Մակրոնի ու կնոջ վեճի մասին
Քաղաքական
18:31 31/05/2025
Աշխարհ

Կինը եթե ապտակում է իր ամուսնուն, ապա հենց այպես չէ. Պեսկովը՝ Մակրոնի ու կնոջ վեճի մասին

Կրեմլում կոռեկտ չեն համարում մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ՝ Բրիջիտի հարաբերությունները։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի խսնակ Դմիտրի Պեսկովը «России 1»-ի լրագրողի հարցին ի պատասխան։

«Մյուս կողմից, եթե կինը ապտակ է հասցնում իր ամուսնուն, ապա երբեք հենց այնպես չի անում, բայց դա մեր գործը չէ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ միջազգային ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց տեսանյութը, որտեղ երևում է՝ Վիետնամում վայրէջք կատարած ինքանթիռում Մակրոնի կինն ապտակում է ամուսնուն, իսկ ինքնաթիռից իջնելիս հրաժարվում է ամուսնու հետ թևանցուկ իջնել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder