Մոտ 200 ցլիկներ Հայաստանի սահման են հասցրել կեղծ փաստաթղթերով
Առողջություն
19:37 31/05/2025
Հայաստան

Մոտ 200 ցլիկներ Հայաստանի սահման են հասցրել կեղծ փաստաթղթերով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։ 

ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ 

«Հարևան երկրներում   կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում: Խմբաքանակը բերվել է Ռուսաստանի Դաշնությունից, և  մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից  ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ  խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- նշել է Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder