Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի
Հասարակություն
15:51 31/05/2025
Աշխարհ

Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի

Նիգերիայի հյուսիսային Նիգեր նահանգի իշխանությունները հայտնել են, որ առնվազն 150 մարդ է զոհվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո։ Այս մասին գրում է CNN-ը։

Նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության խոսնակ Իբրահիմ Հուսեյնին CNN-ին հայտնել է, որ շաբաթ օրը՝ ժամը 9:00-ի (արևելյան ժամանակով ժամը 4:00) դրությամբ, հայտնաբերվել է 151 մարմին, այդ թվում՝ «շատ երեխաների»։

Ավելի քան 3000 մարդ տարհանվել է, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Մոկվայի 26-ամյա բնակիչ Հասան Աբդուլլահին պատմել է, որ ջրհեղեղի հետևանքով կորցրել է ընտանիքի ինը անդամների, այդ թվում՝ տարեց մորը, ինչպես նաև 4-8 տարեկան երկու զարմիկներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի