Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ընդհանուր ժողովին. Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պատրաստվում է կրկին առաջադրվել։ Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին, և խնդիրը ոչ թե օրակարգի հետ է կապված, այլ՝ դատական իշխանության նկատմամբ գործադիրի վերաբերմունքի։
Փորձում են միասնական բոյկոտ անել, բայց չեն կարծում, թե կստացվի, քանի որ Հայաստանում 310 դատավոր կա։ Իշխանությունը ցանկության դեպքում կապահովի քվորում: Թեև մի քանի անգամ ընդհանուր ժողովները չեն կայացել` քվորումի բացակայության պատճառով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։