Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունիսի 1-ին, ժամը 09:30-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ իմ հատվածում բախվել են Գեղարքունիքի 29-ամյա Արտակ Կ.-ի վարած բեռնատար «Գազելն» ու 30-ամյա Վարդան Գ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
«Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։