Իրանը մտադիր է մերժել ԱՄՆ-ի առաջարկը
Քաղաքական
16:29 02/06/2025
Հայաստան

Իրանը մտադիր է մերժել ԱՄՆ-ի առաջարկը

Իրանը մտադիր է մերժել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան դիվանագետին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թեհրանի պատասխանը կարելի է մեկնաբանել որպես Վաշինգտոնի առաջարկի մերժում։ Դիվանագետը նշել է, որ ներկայացված պայմաններում Իրանում ուրանի հարստացման վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը «մնում է անփոփոխ», և այն նաև հստակ բացատրություն չի տալիս հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ։

Մինչ այս The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են համաձայնության գալ շրջանակային համաձայնագրի շուրջ, որը միջանկյալ փուլ կդառնա միջուկային լիարժեք համաձայնագրի կնքման ճանապարհին։

Պարբերականի համաձայն՝ Իրանը կարծում է, որ նման համաձայնագիրը կարող է կողմերին մոտեցնել նոր գործարքին, և ցանկանում է դրանում ներառել քաղաքացիական միջուկային ծրագրի իր իրավունքի հաստատումը, ինչպես նաև միջուկային զենք ստեղծել չձգտելու պարտավորությունը։ Բացի այդ, հնարավոր պայման է Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումների անցկացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը մտադիր է մերժել ԱՄՆ-ի առաջարկը