Հրդեհ Մասիսում. Քաղաքացին հոսպիտալացվել է
Հասարակություն
09:42 02/06/2025
Հայաստան

Հրդեհ Մասիսում. Քաղաքացին հոսպիտալացվել է

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 2-ին, ժամը 03:35-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։

Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի երկրորդ հարկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ Մասիսում. Քաղաքացին հոսպիտալացվել է