Մեր գոյապահպանության վերջին խարիսխը եկեղեցին է, կյանքի գնով կպաշտպանենք այն․ քաղաքացի
Հասարակություն
19:46 02/06/2025
Հայաստան

Մեր գոյապահպանության վերջին խարիսխը եկեղեցին է, կյանքի գնով կպաշտպանենք այն․ քաղաքացի

«Բնիկ էջմիածնեցի եմ, ապաքաղաքական մարդ եմ, սովորական քաղաքացի։ Սպասում ենք Վեհափառի կոչին։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ կռիվ տալու, մասնավորապես՝ Էջմիածնի և հարակից գյուղերի բնակիչներս, եկեղեցու և մեր գոյապահպանության հիմնասյունն ամուր պահպանելու համար»,-ասաց Մայր Աթոռ եկած քաղաքացին, որը եկել է իր անվերապահ աջակցությունը հայտնելու Վեհափառին։

Նա նշեց, որ հավաքվածներին հատկապես զայրացրել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

«Զայրույթը գերադրական աստիճանի է։ Եթե եկեղեցին կոչ անի, ապա Նիկոլ Փաշինյանը թող հույսը չդնի ուժային կառույցների,  ոստիկանության կամ ուրիշ բաների վրա։ Սա մեր վերջին Ավարայրն ա, վերջին՝ Սարդարապատը։ Ժողովուրդը լավ գիտակցում է, որ պետական իշխանությունը բռնազավթված է։ Մեր  գոյապահպանության վերջին խարիսխը եկեղեցին է։ Ժողովուրդը դուրս է գալու իր կյանքի գնով պաշտպանելու եկեղեցին, մեր ինքնությունն ու մեր տեսակը»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողովն է ընթանում։

Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder