«Պորտուն» չի պատրաստվում պայմանագիր կնքել Սպերցյանի հետ
Սպորտ
17:14 02/06/2025
Աշխարհ

«Պորտուն» չի պատրաստվում պայմանագիր կնքել Սպերցյանի հետ

«Պորտու» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին գնելու մտքից։ Այս մասին հաղորդում է O Jogo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալական ակումբը կենտրոնանում է համալրման այլ տարբերակների վրա։

sport.ru-ն գրում է, որ անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով, 24-ամյա հայ կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո

Աղբյուրը`Panorama.am
Placeholder