Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպե՞ս վարվել օձի կծածի դեպքում՝ մինչ բժշկական օգնության հասնելը
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը զգուշացնում է․
«Հայաստանում ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ մեկնարկում է օձերի ակտիվության շրջանն, ուստի հույժ կարևոր է բնության գրկում պահպանել զգոնություն և հնարավորինս խուսափել օձերի հետ հանդիպումից։
Չնայած այն հանգամանքին, որ օձերը հաճախ սարսափ են առաջացնում մարդկանց մոտ, այնուամենայնիվ օձերի դերն անգնահատելի է բնության մեջ, քանզի դրանք կանխում են որոշ կրծողների կողմից վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը։
Հայաստանում մինչ օրս հայտնաբերված են 23 տեսակի օձեր, որոնցից ընդամենը 4-ն են թունավոր, իսկ երկուսն էլ համարվում են կեղծ թունավոր (վտանգավոր չէ մարդու համար)։
Օձերի հետ հանդիպումից խուսափելու պարզ քայլերից են՝
Կրել հնարավորինս փակ հագուստ և ամուր կոշիկ,
Քայլել միայն բաց արահետներով՝ խուսափելով խիտ խոտածածկից կամ բարձր բուսականությամբ վայրերից,
Օգտագործել արշավական ձեռնափայտեր,
Օձ հանդիպելու պարագայում զգույշ հեռացեք առավել անվտանգ տարածք, թողնելով օձին ազատ տեղաշարժվելու հնարավորություն։
Վրանային գիշերակացի դեպքում անպայման զննեք վրանն ու քնապարկը,
Եղեք պատրաստված՝ հնարավորության դեպքում ունեցեք թույնի արտածծիչ սարք (լուսանկար 3),
ՀԻՇԵՔ ՕՁԵՐԸ ՉԵՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ, ՆՐԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ…
Ինչպե՞ս վարվել օձի կծածի դեպքում՝ մինչ բժշկական օգնության հասնելը.
Պահպանել հանգստություն՝ թույնի տարածումը դանդաղեցնելու նպատակով,
Կծած վերջույթը պահել սրտի մակարդակից ցածր,
Վնասված հատվածն անշարժացնել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․
-Արտածծել թույնը (հնարավոր է կամ կտրել կծած հատվածը,
-Սառեցնել կամ տաքացնել այն, վառել, սեղմել և այլն,
- Օգտագործել ալկոհոլ կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ,
-Լարան դնել»։

