«Dubai Open»-ում հայ շախմատիստների արդյունքները
Սպորտ
08:03 02/06/2025
Հայաստան

«Dubai Open»-ում հայ շախմատիստների արդյունքները

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ։

6 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է: Մրցաշարի «B» խմբում Դավիթ Բաղդասարյանը ունի 5 միավոր և կիսում է 3-4-րդ հոդիզոնականները: Առաջատարների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր և Համլետ Անտոնյանը՝ 4 միավոր։

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 2-ին՝ ժամը 17:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Dubai Open»-ում հայ շախմատիստների արդյունքները