Երկրաշարժ Սպիտակ քաղաքի մոտ
Հասարակություն
00:50 02/06/2025
Հայաստան

Երկրաշարժ Սպիտակ քաղաքի մոտ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք։

«Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրաշարժ Սպիտակ քաղաքի մոտ