Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած ԵՊՀ ռեկտորը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները՝ ուղղված հոգևորականներին
Կրթություն, գիտություն
12:06 02/06/2025
Հայաստան

Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած ԵՊՀ ռեկտորը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները՝ ուղղված հոգևորականներին

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Երևանի պետական համալսարան։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուսանողներն ազատ են, իրենց հետաքրքրող բոլոր հարցերը կարող են տալ։

«Մեր հանդիպումը պայմանավորված է լաբորատորիայի բացումով, ազատ շփումով ուսանողների հետ։ Դիմել ենք  ֆակուլտետներին, տվել են ակտիվ ուսանողների ցանկ, ասել ենք՝ ազատ են բոլոր տեսակի հարցերի համար»,- ասաց նա։

Հովհաննես Հովհաննիսյանն ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը։ Լրագրողները փորձեցին ստանալ նրա մեկնաբանություն Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հասցեին հնչեցրած հայտարարություններին վերաբերյալ։

«Այդ հարցերին ես չեմ պատասխանելու, որովհետև այսօր այլ առիթով ենք այստեղ։ Ես իրավունք ունեմ չպատասխանելու, չեմ պատասխանում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder