Ի՞նչ աժե ելակը հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում
Տնտեսություն
17:46 03/06/2025
Աշխարհ

Ի՞նչ աժե ելակը հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում

 

Ելակն ամառային առաջին հատապտուղն է, որը հայտնվել է խանութներում: Որքա՞ն արժե ելակի մեկ կգ-ն Հայաստանում, ԱՊՀ այլ երկրներում և Վրաստանում:

MIR 24-ն աղյուսակ է կազմել: Վրաստանի մայրաքաղաքում հատապտուղը բավականին մատչելի է. Թբիլիսում մեկ կգ ելակն արժե 86 ռուբլի, որը համարժեք է մոտ 430 դրամի։

Երևանում ելակի գինը սկսում է 200 ռուբլուց՝  մոտ 1000 դրամից։ Քիշնևում և Մինսկում մի փոքր ավելի թանկ է, Բիշքեկում՝ 300 ռուբլի, Մոսկվայում ելակ գնել կարելի է 400 ուբլիով։
 Հայաստանում հիմա դաշտային ելակի բերքահավաքի ամենաակտիվ շրջանն է: Ջերմոցային տնտեսությունները երկիրը հատապտուղներով ապահովում են ամբողջ տարվա ընթացքում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder