«Ժիզել» և «Գալա բալետ»՝ Թումանյանի անվան զբոսայգում
Մշակույթ
19:09 03/06/2025
Հայաստան

«Ժիզել» և «Գալա բալետ»՝ Թումանյանի անվան զբոսայգում

Հունիսի 6-ին և 7-ին՝ Թումանյանի անվան զբոսայգում, ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Սկիզբը՝ 20:00։ Մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային փառատոնի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder