«Նիտրատներ»-ի պատճառով Հայաստան մուտքն արգելված ձմերուկը բերվել է Իրանից
Առողջություն
13:45 03/06/2025
Հայաստան

«Նիտրատներ»-ի պատճառով Հայաստան մուտքն արգելված ձմերուկը բերվել է Իրանից

Հունիսի 1-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով: Ձմերուկը ներկրվել է հարևան Իրանից։

«Ձմերուկի ներկրվող խմբաքանկը բավականին մեծ է եղել, նախորդ տարիների համեմատ շատ ավելին, ինչը ռիսկի գործոն է իր մեջ պարունակել, ինչպես նաև սեզոնայնությամբ պայմանավորված որոշում է կայացվել 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից նմուշառում իրականացնել ու իրականացնել լավորատոր փորձաքննություն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  ՍԱՏՄ հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց նմուշառում իրականացնել։

Անդրադառնալով փորձաքննության արդյունքներին՝ ՍԱՏՄ ներիկայացուցիչը մանրամասնեց, «նիտրատներ»-ի անհամապատասխանություը չի նշանակում, որ ձմերուկը վտանգավոր է, այլ ցուցանիշները նորմայից բարձր են։

Ձմերուկի մյուս խմբաքանակների լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն հավանաբար մինչև այս շաբաթվա ավարտը։  Հայաստան մուտքն արգելված ձմերուկի ճակատագիրը որոշում է տնտեսվարողը, նա կամ պետք է հետ վերադարձնի, կամ ոչնչացնի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder