«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 16-ից կարող է արգելել Հայաստանի տարածքով ծաղիկների ներկրումը
Աշխարհում
14:10 03/06/2025
Աշխարհ

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 16-ից կարող է արգելել Հայաստանի տարածքով ծաղիկների ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 16-ից կարող է արգելել Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։

Գործակալության հայտարարության մեջ ասվում է.

«Կտրած ծաղիկներն ու բողբոջները պատկանում են կարանտինային ապրանքների կատեգորիային՝ բուսասանիտարական բարձր ռիսկով: Կարանտին վնասատուների ներթափանցումը, տարածումը և կլիմայականացումը կարող են լուրջ վտանգ ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական վիճակին, ներառյալ զարգացող հայրենական ծաղկաբուծությունը:

2025 թվականին Հայաստանից կտրատած ծաղիկների ներմուծման կտրուկ աճ է գրանցվել. Այսպես, այս տարվա սկզբից ստուգվել է 52 մլն հատ, ինչը 49,7 %-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ ներկրվել էր 34,7 մլն հատ։

Բեռնափոխադրումների աճի պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ է գրանցվել։ Ռոսսելխոզնադզորի տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացված կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային տրիպսով (Frankliniella occidentalis Pergande) վարակման 13 դեպք։

Բացի այդ, բուսական այլ տեսակների մեջ կարանտինային պբյեկտների հայտնաբերման կրկնակի դեպքեր են գրանցվել, ինչը վկայում է Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության ոչ արդյունավետ համակարգի մասին։

Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ Ռոսսելխոզնադզորը լուրջ մտահոգություն է հայտնում։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։

Անհրաժեշտ արձագանքման միջոցների բացակայության և կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական սերտիֆիկատներով Ռուսաստան ծաղկի արտադրանքի ներմուծման վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder