Դատարկություն, տխրություն, ցավ. Ֆիլիպ Կիրկորովը` հոր ծննդյան օրվա առիթով
Համացանց
17:48 03/06/2025
Աշխարհ

Դատարկություն, տխրություն, ցավ. Ֆիլիպ Կիրկորովը` հոր ծննդյան օրվա առիթով

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կապ է հաստատել իր երկրպագուների հետ և իր վիշտը հայտնել, որ հոր՝ Բեդրոս Կիրկորովի ծննդյան օրն առաջին անգամ ստիպված է եղել անցկացնել առանց նրա։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի հունիսի 2-ին, մենք նշեցինք հայրիկի 92-ամյակը։ Կյանքումս առաջին անգամ եմ նշում առանց այս տոնի», - նշել է ռուսական փոփ երաժշտության արքան։

Ռուսաստանի ժողովրդական արտիստը բողոքել է ընկճված տրամադրությունից։

«Դատարկություն, տխրություն, ցավ», - թվարկել է Կիրկորովը իր ծանր հույզերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովը բուժում է ստանում Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ ստացած այրվածքի բարդությունների պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder