Հաղթանակ թաղամասում ծեծկռտուքին հաջորդած ողբերգական վթարից տուժած 2-ամյա երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Իրավունք
17:15 03/06/2025
Հայաստան

Հաղթանակ թաղամասում ծեծկռտուքին հաջորդած ողբերգական վթարից տուժած 2-ամյա երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Երևանի Հաղթանակ թաղամասում մայիսի 30-ին տեղի ունեցած  ողբերգական վթարի հետևանքով տուժած 2-ամյա երեխայի վիճակը գնահատվում է  կայուն։

«Երեխայի մոտ լավացում կա՝ դրական դինամիկայով։ Դեռևս վերակենդանացման բաժամունքում է, վաղը կտեղափոխվի բաժանմունք։ Գտնվում է  բժիշկների հսկողության տակ»,- Panorama.am-ին տեղեկացրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետև միջադեպի մասնակիցներն ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն: Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder