Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը ղալաթ է անում, իշխանությունն ինքն է աղավաղված. Քաղաքացիների արձագանքը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին
Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, ՔՊ կուսակցության ներկայացուցիչների կողմից կրկին թիրախավորվել է Հայ Առաքելական եկեղեցին, Վեհափառը, սրբազանները, հոգևորականները։ Հասարակության մի հստակ զանգված բուռն արձագանքեց այդ թիրախավորումներին, եկեղեցու, հոգևորականների հասցեին հնչած հայտարարություններին։
«Ինչպե՞ս կարելի է թիրախավորել եկեղեցին, կորցնել հավատը եկեղեցու նկատմամբ։ Պատմության ընթացքում ինչքան դեպքեր են եղել, որ եկեղեցին է պահել հայ ժողովրդին, հայոց լեզուն»,- ասաց Panorama.am-ի հարցման մասնակից քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիներն այն համոզման են, որ հարգանքը եկեղեցու նկատմամբ պետք է պահել, իսկ կառավարությունը ճիշտ կանի՝ իր բառապաշարը փոխի։
«Եկեղեցին, հայրենիքն է թիրախավորված։ Մենք այսօր չենք հասկանում՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Մեկը չկա բռունցքը խփի ու ասի՝ հայրենիք է սա։ Պետք է միավորվել։ Սա մեր հայրենիքն է, ուրիշ ոչ մեկը մեզ չի պաշտպանի»,- ասաց մեկ այլ երևանցի։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ժողովուրդը պետք է խելքը գլուխը հավաքի ու հասկանա, թե ինչ է կատարվում, դուրս գա, ոտքի կանգնի, հայրենիքը պաշտպանելու այլ տարբերակ չկա։
«Իշխանությունը ղալաթ է անում, աղավաղում է եկեղեցին, իշխանությունն ինքն է աղավաղված։ Մեր սրբությանը թող ձեռք չտան»։
Քաղաքացիների կարծիքներն ամբողջությամբ՝ տեսանյութում։