Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, մեկ կին մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 01։17-ին թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։
Նախարարի խոսքով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Մուղլա նահանգում և մի քանի այլ նահանգներում, փլուզումներ չեն գրանցվել։
«Ֆեթհիյեում տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն երկրաշարժի ժամանակ խուճապի նոպա է ստացել և հոսպիտալացվել, սակայն նրան փրկել չի հաջողվել»,-գրել է Երլիկայան։
Եվս 69 մարդ տուժել է խուճապահար բարձրությունից ցած նետվելուց հետո, որոնցից 46-ը հոսպիտալացվել են, հավելել է նախարարը։