Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նիտրատներ»-ի պատճառով Հայաստան մուտքն արգելված ձմերուկը բերվել է Իրանից
Հունիսի 1-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով: Ձմերուկը ներկրվել է հարևան Իրանից։
«Ձմերուկի ներկրվող խմբաքանկը բավականին մեծ է եղել, նախորդ տարիների համեմատ շատ ավելին, ինչը ռիսկի գործոն է իր մեջ պարունակել, ինչպես նաև սեզոնայնությամբ պայմանավորված որոշում է կայացվել 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից նմուշառում իրականացնել ու իրականացնել լավորատոր փորձաքննություն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց նմուշառում իրականացնել։
Անդրադառնալով փորձաքննության արդյունքներին՝ ՍԱՏՄ ներիկայացուցիչը մանրամասնեց, «նիտրատներ»-ի անհամապատասխանություը չի նշանակում, որ ձմերուկը վտանգավոր է, այլ ցուցանիշները նորմայից բարձր են։
Ձմերուկի մյուս խմբաքանակների լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն հավանաբար մինչև այս շաբաթվա ավարտը։ Հայաստան մուտքն արգելված ձմերուկի ճակատագիրը որոշում է տնտեսվարողը, նա կամ պետք է հետ վերադարձնի, կամ ոչնչացնի։